ԱՄՆ-ում քննարկվում է ճանապարհային քարտեզ, որով ՀՀ-ն և Ադրբեջանը կձևավորեն խաղաղության փաստաթուղթը․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և որ այդ հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ, ի վերջո, այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն։ Միացյալ Նահանգներն աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում քննարկվում է ճանապարհային քարտեզ, որով կձևավորվի խաղաղության փաստաթուղթը։

«ԱՄՆ-ն ձգտում է հասնել վերջնական որոշակի արդյունքի՝ խնդիրը ԱՄՆ-ում լուծել, հասնել լուծման, որն անփոփոխելի կլինի։ Վայնասուն են դրել ՌԴ իշխանությունը և նրա 5-րդ շարասյունը ՀՀ-ում՝ ԱՄՆ-ում բանակցության դեմ, իբրև թե վտանգներ են տեսնում, բայց իրականում խաղաղություն չեն ուզում։ ԱՄՆ-ի հանդիպումից վտանգ չկա։ Բայց երբ ՀՀ-ն մենակ մնում է ՌԴ-ի դաշտում՝ ռուս-թուրքական դաշինքի դեմ, դա է վտանգավոր։ Ալիևը կուզենար Մոսկվա գնալ, որտեղ ինչի ուզում է՝ հասնում է»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան