Մենք ռուսական առաջարկները չենք մերժել․ Արևմուտքից առաջարկ չենք ստացել․ Փաշինյան

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկների մասին։

«Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է և՛ ռուսական, և՛ արևմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- նշեց պատգամավորը` հորդորելով պարզաբանել այս կարծիքը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է:
Վարչապետն ընդգծել է, որ այդ առաջարկների մասին խոսել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման հրապարակային հատվածում։

«Արևմուտքից առաջարկ չի եղել, որը դեռ բովանդակությամբ էլ հակասի ռուսականին, և Պրահայի հարթակում մենք վերահաստատել ենք, որ ճանաչում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով` տարածքային ամբողջականության սկզբունքը, որն ամենից հաճախ է քննարկման առարկա դառնում, միշտ էլ ընդունված է եղել։ Հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, որոնցով, ըստ Փաշինյանի, Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Հիմա ասում են` բա՞ ինքնորոշումը։ Ինքնորոշման պրոբլեմատիկայի մասին մենք անընդհատ խոսում ենք»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։