Ինչպես փոխվեց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վերաբերմունքը մամուլի նկատմամբ վերջին 5 տարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե լրատվամիջոցների անխտիր բոլոր հրապարակումներն օգտակար են կառավարության կաբինետի անդամների համար, որպեսզի գործադիրի աշխատանքի 100 տոկոս թափանցիկություն ապահովելու՝ իրենց հռչակած թիվ մեկ նպատակն իրականություն դառնա։

Պաշտոնավարման 5 տարիների ընթացքում մասագիտությամբ լրագրող վարչապետի մոտեցումները լրագրողների գործունեության առնչությամբ փոքր-ինչ փոխվեցին։ Փաշինյանը թիմակիցներին արդեն կոչ է անում դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնց հրապարակումներում իրենք կհամարեն, որ կեղծիք կա։

2018 թվականի հայտնի իրադարձություններից 5 տարի անց հայաստանյան լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ վստահորեն պնդում են՝ այժմ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ նախկին իշխանության օրոք։ Որևէ ազատականացում կամ ինչ-որ նոր բան, որ ժամանակին ակնկալվում էր, չկա։ Ավելին, մեդիադաշտի ներկայացուցիչներն օրենսդրական մի շարք փոփոխություններ են մատնանշում, որոնք հեղինակել և ընդունել են գործող իշխանության ներկայացուցիչները՝ բարդացնելով լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Վերջինը մոտ երկու ամիս առաջ էր․ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենք, որը լրագրողական մի շարք կազմակերպություններ համարում են տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների ռեգրեսիվ շղթա։

Առանց այս օրենքի ուժի մեջ մտնելու էլ՝ շատ բարդ է դարձել պետական գերատեսչություններից տեղեկություն ստանալը, ասում է Մեդիամաքսի գլխավոր խմբագիրը և հավելում՝ «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԶԼՄ-ների աշխատանքն է՛լ ավելի կբարդանա։

Նա ևս մեկ բացասական միտում է նկատել։ Կոռուպցիոն դրսևորումների մասին մամուլի ցանկացած հրապարակման իրավապահներն այլևս ընթացք չեն տալիս։ Արձագանք չեն գտնում նաև քննադատական հրապարակումները։

Լրագրող-իշխանություն հարաբերությունները փոխվել են հատկապես 2020 թվականի պատերազմից հետո՝ կարծում է երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Իշխանությունն ունեցած ձախողումների ֆոնին փորձում է պաշտպանվել լրագրողներից։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե մամուլն ազատ է, քան երբևէ, Բորիս Նավասարյանը, սակայն, շեշտում է՝ ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ լրատվական դաշտում ակնկալիքները Նիկոլ Փաշինյանից և նրա ղեկավարած թիմից չարդարացան։

Հիշատակված խնդիրների ֆոնին՝ իշխանության ներկայացուցիչները հարկ են համարում պարբերաբար հիշեցնել, թե լրագրողների համար աշխատանքային խոչընդոտներ չեն ստեղծվում, ավելին՝ ցանկացած առիթ օգտագործում են՝ ընդգծելու համար, որ «լրագրողներին այժմ չեն ծեծում՝ ինչպես նախկինում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան