«Հյուսիսային հոսքի» վրա միջադեպից առաջ այնտեղ ռուսական նավեր են եղել․ լրագրողական հետաքննության արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հյուսիսային Եվրոպայից լրագրողների համատեղ հետաքննությունը պարզել է, որ ստորջրյա գործողություններ իրականացնելու ընդունակ ռուսական նավերը գտնվել են այն վայրի մոտակայքում, որտեղ ավելի ուշ տեղի են ունեցել «Հյուսիսային հոսք» գազատարի վրա պայթյունները: Հետաքննության մեջ ուղղակի պնդումներ չկան, որ պայթյուններին հնարավոր է Ռուսաստանի մասնակցությունը. լրագրողները միայն հարց են բարձրացնում՝ ի՞նչ կարող էին անել այդ նավերն այնտեղ մինչև պայթյունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դանիական DR-ի, նորվեգական NRK-ի, շվեդական SVT-ի և ֆիննական Yle-ի հետաքննությունից հետևում է, որ նավերի երթուղիները ստեղծվել են ոչ թե անջատված նույնականացման սարքերի, այլ ռուսերենից գաղտնալսված հաղորդագրությունների շնորհիվ։

Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ստորջրյա պայթյունների հետևանքով շարքից դուրս են բերվել «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերը, որոնք կառուցվել են Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխելու համար: Պայթյունների պատճառը պարզ չէ։

Ռուսաստանը կտրականապես հերքում է իր նկատմամբ կասկածները և ենթադրում, որ դիվերսիայի հետևում կարող են կանգնած լինել արևմտյան երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։

Լրատվամիջոցները նաև վարկած են հրապարակել, որ պայթյունների հետևում կարող են կանգնած լինել որոշ ուկրաինամետ մասնավոր անձինք, բայց՝ ոչ անմիջականորեն ուկրաինական պետությունը։

Տաթև Ֆռանգյան