Վաշինգտոնը հիասթափությամբ է ընդունել հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի տարածքով արգելելու որոշումը

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Վաշինգտոնը հիասթափությամբ է ընդունել Թուրքիայի՝ հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվության դադարեցման մասին հայտարարությունն ու մեծ հույսեր ունի, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև՝ բացել տրանսպորտային կապերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը, կարծում ենք, կարևոր կլինի ոչ միայն այս երկու երկրների համար, այլև օգտակար կլինի ողջ տարածաշրջանում կայունության համար։ Մենք հիասթափությամբ ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունը, որ կդադարեցնի հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունները։ Օդային կապերը վերսկսելու վերաբերյալ համաձայնությունը, որը նախկինում ձեռք էր բերվել այս երկու երկրների միջև, վստահության ամրապնդման շատ կարևոր միջոց էր ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև, կրկին, ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունության համար: Եվ մենք մեծ հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև բացել տրանսպորտային ուղիները»,- ասել է Պատելը։