Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Վարդապետյանն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է վաղը, կգա խորհրդարան և կներկայացնի Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիրը։ Ընդդիմությունն այստեղ քաղաքական պատվեր է տեսնում։ Հիշեցնենք՝ մարտի 31-ին Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր …

