Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի արգելափակումից հետո կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր կիսված ընտանիքների 4-րդ ուղերթն է կազմակերպել: Մարդասիրական կազմակերպությունը Ստեփանակերտից Գորիս է տեղափոխվել 15 քաղաքացու, որից երկուսը՝ ուղեկցող: Տիկին Թամարան Երևանից հրավիրված ջութակահար է, դասավանդում է դպրոցում: Մեկ ամսով եկել էր Արցախ, ևս երկու ամիս մնացել է՝ միջանցքը փակելու պատճառով: Նանուլի Ասատրյանն …

