Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) ծառայության տվյալներով, չնայած Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմին, Վրաստանը խորացրել է իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, գրում է Aliq Media-ն։ Մասնավորապես, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 50 տոկոսով և հասել 1,94 մլրդ դոլարի։ Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է հետևյալ ապրանքները. նավթամթերք՝ 495 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 375 տոկոսով, ցորենի …