Վթարվել է վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, այս մասին Factor.am-ին հայտնեց կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում։ «Վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները այժմ պարզվում են»,- ասաց մեր զրուցակիցը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ տեղեկացրեցին, որ այսօր` ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է …

