Հայաստանում երբեք ադրբեջանատյացություն չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

44-օրյա պատերազմից առաջ և անգամ հիմա Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը վրեժի քաղաքականությունն է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը:

«Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը եղել է վրեժի քաղաքականությունը՝ նախքան 2020-ի պատերազմը և նույնիսկ հիմա: Ես նշեցի Ադրբեջանում առկա հայատյացության մասին: Անկեղծ ասած, Հայաստանում մենք երբևէ ադրբեջանատյացություն չենք ունեցել: Այո, խնդիրը կա և մնում է, բայց մենք երբեք չենք ունեցել ադրբեջանատյացություն մեր երկրում»,-ասաց Փաշինյանը՝ չբացառելով ինչ-ինչ առանձին դրսևորումները:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պաշտոնական քաղաքականությունն է:

Հայաստանը ճկուն է եղել երկար ժամանակ եղած բանակցային գործընթացում: «Երբ շատ բարդ բանակցությունների արդյունքում ինչ-որ ձեռքբերում է եղել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանն ավելին է պահանջել: Դա մինչև օրս է շարունակվում»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ադրբեջանի նախագահը սկսեց խոսել ինչ-որ «պատմական» քարտեզների մասին, որոնք իբր պետք է հիմք հանդիսանան սահմանազատման, սահմանագծման համար: Նա ասաց․ «Երևանը ադրբեջանական հին քաղաք է»:

Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ նկատմամբ: Եվ հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է՝ խաղաղության գործընթացում: Հայատյացությունն ու վրեժը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն են: Ի՞նչ «պատմական» քարտեզների մասին է խոսում Ադրբեջանի նախագահը: Անգամ կես կատակ ասվել է՝ գուցե տեղին կլիներ օգտագործել մեր տարածաշրջանի այն քարտեզները, որոնք Հիսուսի ծննդից առաջ են գոյություն ունեցել: Եվ Հայաստանը 100 տոկոսով համոզված է, որ մենք կարող ենք մատնացույց անել Հայաստանի տարածքն այդ քարտեզների վրա, 100 տոկոսով համոզված ենք, որ ոչ ոք չի կարողանա այդ քարտեզների վրա ցույց տալ Ադրբեջանը»- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։