Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հաշվապահների հաստիքները մտադիր են կրճատել։ Այս մասին Գյումրու համայնքապետարանից բանավոր տեղեկացրել են ՀՈԱԿ-ների տնօրեններին։ Վերջիններս էլ իրենց հերթին հայտնել են հաշվապահներին։ Գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված հաշվապահներից շատերը դիմել են Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցություններին՝ խնդրելով բարձրաձայնել այս թեման ու պաշտպանել իրենց իրավունքները։ Երկու խմբակցությունների ղեկավարները՝ «Զարթոնքը» ներկայացնող …

