Մեդիաաշխատողների կարիքների մասով հարցում անցկացրինք. հետաքրքիր պատկեր ստացվեց. Գեղամ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
Բոլորը

Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը։ Համաժողովն անցկացվում է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։ Համաժողովի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը համաժողովի ընթացքում հայտնեց, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հանարային լրագրության ակումբը անցյալ տարի լրագրողների շրջանում իրականացրել են համատեղ հարցում։

Վարդանյանի խոսքով՝ հարցվածների ավելի քան 50 տոկոսը ապատեղեկատվությունը համարում է մարտահրավեր մեդիաների համար, 64 տոկոսից ավելին համարում է, որ ապատեղեկատվություն տարածելը վնասում է մեդիայի հեղինակությունը, 51 տոկոսից ավելին նշել է, որ փաստերի ստուգումը մեծացնում է լրատվամիջոցի հեղինակությունը։

Մեդիաաշխատողների կարիքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հարցվածների մեծ մասը նշել է գեոլոկացիան, այսինքն՝ քարտեզների հետ աշխատանքը։

Իսկ որպես տվյալների ստուգման խոչընդոտ նշվել է օպերատիվության պահանջը․ լուրն արագ հրապարակելու մրցակցություն կա, ինչը խանգարում է որակյալ լրագրությանը և հարցեր է առաջացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։