Ռուսաստանը և Հնդկաստանը դադարեցրել են ռուփիով առևտրի անցնելու շուրջ բանակցությունները․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
Բոլորը

Հնդկաստանը և Ռուսաստանը դադարեցրել են ռուփիով երկկողմ առևտրի շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Գործակալության զրուցակիցների կարծիքով՝ ստիպված են եղել հրաժարվել հնդկական ազգային արժույթով հաշվարկային մեխանիզմից, քանի որ դա ձեռնտու չէր Ռուսաստանին․ երկու երկրների միջև առևտուրն առայժմ շարունակվում է դոլարով։

«Մենք այլևս չենք ուզում պնդել ռուփիով վճարումների հարցում, պարզապես այս մեխանիզմը չի գործում։ Հնդկաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այն գործի, բայց դա չաշխատեց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ամիսներ տևած բանակցություններից հետո ռուփիով հաշվարկային մեխանիզմի դադարեցումը լուրջ խնդիր է դարձել ռուսական նավթի և ածխի հնդիկ ներկրողների համար, որոնք հույս ունեին օգտագործել այն արժույթի փոխարկման ծախսերը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը:

Հնդկաստանն ու Ռուսաստանը սկսել էին ուսումնասիրել ռուփիով հաշվարկների մեխանիզմը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած Արևմուտքի պատժամիջոցներից հետո։ Գործակալության զրուցակիցը, սակայն, նշում է, որ Ռուսաստանի համար անհարմար է օգտագործել հնդկական ազգային արժույթը։ Ռուսական կողմը ցանկանում է վճարել այլ արժույթներով, այդ թվում՝ չինական յուանով։