Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը վարում է Լեռնային Ղարաբաղը հպատակեցնելու քաղաքականություն, ինչը, ի վերջո, կարող է բերել էթնիկ զտման․ «Ադրբեջանն ուժ է ցուցադրում՝ ոչնչացնելու ԼՂ-ի կամքը՝ այնտեղ ապրելու, ինչպես նաև կամարտահայտման շանսը՝ խաղաղության առաջիկա պայմանագրում ամրագրելու։ Նա կարծում է՝ ինչքան ծանր իրավիճակ լինի, այնքան շատ դուրս կգան ԼՂ-ից, քիչ կլինեն …

