Ադրբեջանը ստիպվա՛ծ է ԱՄՆ-ին ենթարկվել՝ ԼՂ հայերի իրավունքները, անվտանգությունը քննարկել․ սա ՀՀ-ին շահավետ է․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող Հաաստան-Ադրբեջան բանակցություններին՝ պնդում է, որ Վաշինգտոնը փաստացի ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության առավելագույն պաշտպանվածության հարցն է առաջ քաշել Բաքվի ու Երևանի առաջ և ակնկալում է պատասխան։

«Ադրբեջանը դժկամորեն է մոտենում դրան, բայց ՀՀ շահերին համապատասխան է ԱՄՆ-ի առաջարկը։ ՌԴ-ն այսօր գործում է Ադրբեջանի հետ՝ ընդդեմ ՀՀ-ի և ԼՂ-ի, որոնց շահերը տրորում են։ Բայց ԱՄՆ-ն է այն ուժը, որի հետ հույս կապել կարող ենք այս պահին, որը կարող է Ադրբեջանի վրա ազդեցություն գործադրել։ Ադրբեջանը ստիպված է ենթարկվել ԱՄՆ-ի առաջարկներին՝ գնալ Վաշինգտոն և քննարկել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ում կարող է ստորագրվել որևէ բան, որով կամրագրվի Արցախ-Ադրբեջան բանակցային միջազգայնորեն թափանցիկ ձևաչափը, որը ՀՀ-ի պնդումն էր։

Ադրբեջանը ցեղասպանություն կանի, եթե չլուծվի ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շրջանակում։ Ալիևի ասածն է՝ ԼՂ-ի հայերը թող դուրս գան, եթե Ադրբեջանին չեն ենթարկվում։ ԱՄՆ-ը դա չի ընդունում։ Եվ կարծում եմ, որ Բաքվի համար հետևանքներ կլինեն, կկորցնի ամեն ինչ, եթե ԱՄՆ-ի առաջարկը չընդունի։ Բլինքենն ասում է՝ լուծե՛ք ԼՂ-ի հայերի հարցը, որ ոչինչ չսպառնա ԼՂ-ի հայերին։

Ադրբեջանի հետ կնքելով պայմանագիր՝ ՀՀ-ն հզորանալու ժամանակ կշահի, բալանս կվերականգնի։ Եվ ՀՀ-ն կսկսի Արևմուտքին ինտեգրվել, ՌԴ-ն այստեղից դուրս կմղվի, ինչը կբխի ՀՀ շահերից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հարձակվում է ռուսների աչքի առաջ ԼՂ-ի վրա, և անպատիժ է մնում։ Մենք Ադրբեջանի հեքիաթներին չենք հավատում, որ այլևս չի հարձակվի։ Միջազգային ուժեր կմտնեն ԼՂ, ռուսների հարցը կփակվի, ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության հարցը կփակվի։ ԱՄՆ-ն ուժեղանում է, ԼՂ-ում իր երաշխավորած խաղաղապահները էթնիկ զտում թույլ չեն տալու, ցեղասպանություն չեն թողնելու։ Ռուսների գնալուն պես միջազգային ուժեր կպարտադրվեն Ալիևին։ Նա գիտի դա, և շտապ փակեց միջանցքը, անցակետ դրեց ռուսների հետ միասին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան