«Պրահան այն վայրերից է, որտեղ փորձ է արվել դեպի առաջ քայլ անել հայ-ադրբեջանական հարաբերություններում»․ Չեխիայի վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ:

Հայաստանի և Չեխիայի վարչապետները Պրահայում տեղի ունեցող համատեղ մամուլի ասուլիսից առաջ երկկողմ հայտարարություն ստորագրեցին, որը վերաբերում է 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան ասաց, որ շատ բարձր է գնահատում երկրների բարիդրացիական հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրներն էլ ժողովրդավարական միևնույն արժեքների կրողներն են, և դա հաստատվում է համատեղ ստորագրված հայտարարությամբ:

«Երբ ասացի, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում, ես հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ: Դրանով մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի դեր ունի ՀՀ-ն տարածաշրջանում:

Պետք է գնահատենք նաև այն հանգամանքը, որ եվրոպական խորհրադարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, մենք պետք է անպայման սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը և աջակցենք երկրին: Ես համոզված են, որ դրա արտացոլումը կտեսնենք մեր երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանը այս կերպ առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է հասնում, և սա շահագրգռող գործոն է հետագա լրացուցիչ բարեփոխումների համար:

Չեխիայի վարչապետը հիշեցրեց նաև, որ Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որում փորձ արվեց քայլ կատարել և գնալ առաջ հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Մանրամասները՝ տեսանյութում։