Ալիևը բողոքել է Մենենդեսի, Շերմանի ու Շիֆի աշխատանքից

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում  իր հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված  համաժողովին, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերություններից, բողոքել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներից։ Ալիևը ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է «Ադրբեջանի դեմ ատելություն» տարածելու մեջ։

«Մենք հիասթափված ենք Ադրբեջանի վրա այնպիսի մարդկանց մշտական հարձակումներից, ինչպիսիք են սենատոր Մենենդեսը, որն ունի հայկական ընտանիք։ Նա խոշոր լոբբիստ է, ոչ թե հայկական, այլ հակաադրբեջանական։ Մենք ցավում ենք, որ Ադամ Շիֆի նման մարդը նույնպես ատելություն է սերմանում Ադրբեջանի նկատմամբ, և հիմա ուզում է  բանաձև առաջ քաշել ԼՂ ճանաչման վերաբերյալ, այս բանաձևը, եթե ընդունվի, կունենա նույն նշանակությունը,ինչ Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի ընդունած բանաձևերը»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «գիտեն բոլոր այդ մարդկանց»։

«Մենք գիտենք, որ նրանց հովանավորում է հայկական լոբբին։ Մենք գիտենք, որ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ այնքան էլ մաքուր չէ այս համագործակցության տակ։ Դա հնարավոր է, բայց այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Մենենդեսը, Շիֆը և Շերմանը, չպետք է խառնվեն մեր հարաբերություններին»,-ասել է Ալիևը մի քարոզչական շոուի ընթացքում, որի մասնակիցները հովանավորվում են հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայկական գործունեության համար։  Նրանցից մեկն, օրինակ, ամերիկացի հետազոտող Բրենդա Շաֆերն է, որը մասնագիտացած  է միջազգային  էներգետիկայի ոլորտում և ողջ կարիերան բացառապես Բաքվի կողմից ֆինանսական աջակցության հետ է կապված։

 

Էմմա Չոբանյան