Aedes մոծակները, որոնք այնպիսի վիրուսային հիվանդությունների կրողներ են, ինչպիսիք են դենգեն, զիկան և չիկունգունյան, ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել Հարավային Եվրոպայում: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունը։ Կազմակերպությունում նշել են, որ միջատների տարածմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը, մասնավորապես՝ եվրոպական մայրցամաքում ջերմաստիճանի բարձրացումը։ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ վտանգի …

