Մոսկվան հայտարարել է, թե իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել Կրեմլի վրա «ԱԹՍ-ների հարձակման առնչությամբ»

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք հաստատում ենք, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել ահաբեկչական գործողությունների աղաղակող փորձերի դեմ: Ռուսաստանը կպատասխանի այն սպառնալիքի գնահատականին համապատասխան, որը Կիևը ստեղծել է մեր երկրի ղեկավարության համար», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մոսկվան պնդում է, թե հարձակման համար օգտագործվել է անօդաչու երկու թռչող սարք, որոնք, ի վերջո, շարքից հանվել են ռուսական զինվորականների ու հատուկ ծառայությունների ջանքերով։ Չնայած Պուտինն այդ պահին Կրեմլում չի եղել, սակայն ռուսական իշխանությունները տեղի ունեցածն անվանել են «պլանավորված ահաբեկչություն» և «նախագահի դեմ մահափորձ»:

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հերքել են մեղադրանքները, թե առնչություն ունեն նախօրեին Կրեմլի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել էր, որ  հակված է թերահավատորեն վերաբերվել Կրեմլի հայտարարություններին, և որ պետք է տեսնել փաստերը։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն էլ պնդում է, որ  անօդաչուների հարձակումը բեմականացվել է հենց Կրեմլի կողմից։