Նազարբաևի ազգականը Ղազախստանում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Աստանայի դատարանը հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու նախկին կնոջը՝ Գյուլմիրա Սաթիբալդիին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման՝ մեղավոր ճանաչելով կամայականության և առևանգման մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։  Բացի այդ, Սաթիբալդին կզրկվի Ղազախստանի պետական պարգևից՝ «Կուրմետի» շքանշանից։

Այս գործով երկրորդ մեղադրյալը՝ Սաթիբալդի Մադի Բատիրշաևի վարորդը, նույնպես դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, երրորդ մեղադրյալը՝ առևանգումն իրականացնող Ռաշիդ Ուտեբեկովը՝ 5 տարվա ազատազրկման։

Դատավարությունը շարունակվում էր մարտի կեսերից, գործով տուժողները երկու ձեռնարկատերեր են՝ Galanz bottlers JSC-ի հիմնադիր Տուրսենգալի Ալագուզովը և Maxi Bottlers LLP-ի նախկին սեփականատեր Այգուլ Մեկեշևան։

Հետաքննության տվյալներով՝ Սաթիբալդին փորձել է խլել խմիչք արտադրող խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, առևանգել է Մեկեշևային և սպառնացել սպանել նրա երեխաներին։ Վնասի չափը կազմել է ավելի քան 6 միլիարդ տենգե։ Ապրիլին Սաթիբալդին և Մեկեշևան միջնորդական համաձայնություն են ձեռք բերել, ամբաստանյալը մասամբ ընդունել է իր մեղքը։