Պուտինը պետք է դատարանի առաջ կանգնի․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը Ուկրաինայի համար սկզբունքային է․ Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մեզ համար արդյունքը կոնկրետ պատիժներն են բոլոր ռուս պատերազմական հանցագործների համար, այդ թվում՝ ագրեսոր երկրի բարձրագույն ղեկավարության համար», – ընդգծել է Զելենսկին։ Նա բարձր է գնահատել Միջազգային քրեական դատարանի աշխատանքն այդ ուղղությամբ։ Նիդերլանդների խորհրդարանում ելույթ ունենալիս Զելենսկին շնորհակալություն է հայտնել  Ուկրաինային աջակցելու և «Եվրոպայի միասնության» համար։

«Հաագան, որտեղ գտնվում է  Միջազգային քրեական դատարանը, «միջազգային արդարադատության սիրտն է», – ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է Միջազգային քրեական դատարանի վճռին։

«Մենք բոլորս ցանկանում ենք այստեղ տեսնել այլ Վլադիմիրի՝ Հաագայում։ Նրան, որը արժանի է հանցավոր արարքների համար դատապարտվելու։ Դա պետք է արվի այստեղ՝ միջազգային իրավունքի մայրաքաղաքում։ Համոզված եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք»,-նշել է նա՝ հավելելով․

«Եթե նայեք պատմության ցանկացած ագրեսիվ պատերազմի, ապա նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր բան: Պատերազմի հեղինակները չէին հավատում, որ պետք է պատասխան տան իրենց արածի համար»։ Զելենսկին միաժամանակ կոչ է արել Ուկրաինային ավելի ժամանակակից զենքեր մատակարարել։

Էմմա Չոբանյան