Բանակցությունների եզրափակիչ փուլն է․ վաշինգտոնյան օրակարգն ու ընդդիմության մտահոգությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում գրանցված առաջընթացը։ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով երկրորդ հանդիպումից հետո Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ առաջընթացի մասին է խոսքը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեկ հանդիպել են հենց Սալիվանի մասնակցությամբ։

Արդեն մի քանի օր է՝ Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում են։ Արտգործնախարարների և Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների եզրափակիչ փուլն այսօր երեկոյան է։ Մինչ այժմ, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն ընթացող բանակցություններից խոսում են շատ ընդհանրական։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ Միրզոյան-Բայրամով-Սալիվան հանդիպմանը հայկական կողմը բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անհրաժեշտության մասին։ Իսկ թե ինչ առաջընթացի մասին է խոսում Ջեյք Սալիվանը, իշխանական պատգամավորը հորդորում է սպասել բանակցողների վերադարձին։

Մինչ իշխանությունն առանց արցախցիների ինքնորոշման իրավունքը մատնանշելու խոսում է նրանց իրավունքներից և անվտանգությունից, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անընդունելի է համարում ցանկացած փաստաթղթի ստորագրում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Պատգամավորն ասում է՝ եթե անգամ հաջողվի միջազգային մեխանիզմների ներդրմամբ ձևավորվել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակ, միևնույն է, դա կնշանակի Արցախին Ադրբեջանի հետ միայնակ թողնել։

Ադրբեջանը, սակայն, մինչ այժմ մերժել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային որևէ դերակատարի միջնորդությամբ։ Բաքուն դեմ է նաև երաշխավորի ինստիտուտի ներդրմանը, որի անհրաժեշտության մասին բարձրաձայնում է հայկական կողմը։ Իսկ հայկական տարածքները շարունակում են մնալ օկուպացված։ Այդուհանդերձ, այս հարցերի շուրջ հայկական կողմը շարունակելու է իր մոտեցումներն առաջ մղել՝ ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Վաշինգտոնյան բանակցություններից ընդդիմադիրները մտահոգված են։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը  հայտարարում է՝ Հայաստանի բանակցողը երկրի շահը չի պաշտպանում։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների բանակցային վերջին օրն է։ Թե ինչ արդյունք կլինի մի քանի օր շարունակվող բանակցություններից, պարզ կդառնա ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան