Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ …

