Արհեստական բանականությունը սովորում է կարդալ մարդկանց մտքերը

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Օսթինում Տեխասի համալսարանի գիտնականներն աշխատում են արհեստական ​​բանականության համակարգի վրա, որը կկարողանա կարդալ մարդու մտքերը: Նրա սովորեցնում են ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով: Ըստ գիտնականների՝ սա կարող է օգնել նրանց, ովքեր կորցրել են խոսելու ունակությունը, գրում է euronews-ը։

Արհեստական բանականությունը զարմացնում և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց, քանի որ ունակ է գրել ինչպես մարդը, ստեղծել զարմանալի պատկերներ և տեսանյութեր, նույնիսկ երգեր գրել: Վերջերս հետազոտողները հայտնաբերել են դրա մեկ այլ պոտենցիալ կիրառություն՝ մտքերը կարդալու ունակություն։

Գիտնականներն աշխատում են արհեստական բանականության նոր համակարգի վրա, որը կարող է ուղեղային ակտիվությունը վերածել համահունչ տեքստի:

Նշվում է, որ համակարգը կոչվում է իմաստային ապակոդավորիչ: Այն չափում է ուղեղի գործունեությունը fMRI (ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերացում) սքաների միջոցով և կարող է տեքստ ստեղծել միայն ուղեղի ակտիվության հիման վրա:

Տեխասի համալսարանի հետազոտողները պնդում են, որ մի օր արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց, որոնք գիտակցության մեջ են, բայց չեն կարողանում ֆիզիկապես խոսել, օրինակ՝ մարդիկ, որոնք կաթված են տարել։

«Հաշվի առնելով, որ սա ոչ ինվազիվ մեթոդ է, իրական թռիչքն է դեպի առաջ՝ այն ամենի համեմատ, ինչ արվել է նախկինում, և դրանք սովորաբար առանձին բառեր են կամ կարճ նախադասություններ։ Մենք ստանում ենք լեզվի վերծանման մոդել»,- ասել է Տեխասի համալսարանի նյարդաբանության և համակարգչային գիտության պրոֆեսոր Ալեքս Հաթը:

Հետազոտողները բացատրել են, որ արդյունքները բառացի վերծանում չեն այն ամենի, ինչ առարկան լսում կամ ասում է մտքում, այլ ապակոդավորիչը ֆիքսում է մտքի «էությունը»: Ժամանակի մոտ կեսը մեքենան ի վիճակի է արտադրել տեքստ, որը մոտ է, իսկ երբեմն էլ՝ ճշգրիտ համապատասխանում է բնօրինակ բառերի իմաստին:

Փորձարկման ընթացքում հետազոտողները նաև խնդրել են սուբյեկտներին դիտել կարճ անձայն տեսանյութեր, և ապակոդավորիչը կարողացել է օգտագործել նրանց ուղեղի ակտիվությունը՝ տեսանյութից մի շարք իրադարձություններ ճշգրիտ նկարագրելու համար:

Հաշվի առնելով նման տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերը՝ գիտնականները պնդում են, որ համակարգը չի կարող օգտագործվել մարդու կամքին հակառակ, քանի որ այն պետք է կամավորների մասնակցությամբ ուսումնասիրվի։

«Մարդը պետք է անցկացնի մինչև 15 ժամ՝ պառկելով ՄՌՏ սքաների մեջ, ամբողջովին անշարժ մնալով և ուշադիր լսելով պատմությունները, նախքան դա իսկապես աշխատի իր վրա»,- բացատրել է Ալեքս Հաթը:

Էմմա Չոբանյան