Պերուում 13,000 դոլարի մարզակոշիկ են գողացել, բոլորը՝ աջ ոտքի

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտի» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Պերուում 3 գողեր ներխուժել են Հուանքայո քաղաքի խանութներից մեկն ու ավելի քան 200 մարզակոշիկ գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի համար, հայտնում է BBC-ն։

Խանութի սեփականատերը դրանց արժեքը գնահատել է ավելի քան 13,000 դոլար։ Նա կարծում է, որ գողերը կփորձեն վաճառել դրանք։

Անհաջող շահութաբեր գողության փորձը ֆիքսել են տեսախցիկները։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես են հանցագործները կեսգիշերին կոտրում խանութի դռան կողպեքն ու տարբեր բրենդների մարզակոշիկների տուփեր վերցնում։

«Մենք դեպքի վայրում հավաքել ենք ապացույցները: Այս գողության հետ կապված արտասովոր է այն, որ գողացել են միայն աջ ոտքի կոշիկ: Տեսաձայնագրության և մատնահետքերի օգնությամբ մենք կկարողանանք գտնել այս անձանց»,- տեղի ոստիկանապետ Էդուան Դիասի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Տաթև Ֆռանգյան