«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում». Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում  MALKHAS JAZZ BAND-ի  համերգային ծրագրով մայիսի 4-ին  ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:

Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում: «HAY-AT JAZZ առաջին անգամ իրականացրել ենք  2016 թվականին: Ընդմիջում ունեցել ենք միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ: Փառատոնի ձևաչափն ամբողջովին նույնն է, ինչ անցած տարիներին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի կազմակերպիչները ջազային փառատոնը մի փոքր ուշ սկսեցին  եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Հիմնականում փառատոնը սկսում էինք ջազի միջազգային օրը, սակայն  այս տարի եղանակային պայմանների, ապա նաև նույն օրը՝ Երևանում ջազային միջոցառումների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք՝ հնարավորություն տալով  հանդիսատեսին և երաժիշտներին մասնակիցը լինելու և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացվող միջոցառումներին: Այս փառատոնն այլևս քաղաքացիություն ստացած  միջոցառում է ու վստահ եմ, որ երկար է ապրելու Գյումրիում ու միշտ պահանջված է լինելու: Մեր եզակիությունը փառատոնը թանգարանների բակերում  անցկացնելն է»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, հետագայում ևս մարդիկ իրենց այցը Գյումրի կպլանավորեն նաև ջազային այս փառատոնի շնորհիվ:

MALKHAS JAZZ BAND-ը համերգի ավարտին պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի պատվոգրով: «Ես Գյումրիում ամեն անգամ ինձ շատ լավ եմ զգում՝ ասես  մեր ակումբում լինեմ՝ շատ ջերմ ու հետաքրքիր միջավայր է, եղանակն էլ՝ հրաշալի: Ամեն անգամ մեծ ոգևորություն եմ զգում՝ շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ շատ բարդ ջազային էներգետիկա կա Գյումրիում»,-համերգից հետո «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ,  ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը:

Նախագիծն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ։   Նախագծի հեղինակն է «Մանուկյան ընկերությունը», իրականացնող՝  «I LINK» ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը: