Թուրքիայի պահանջը ՀՀ-ին․ հուշարձանն ապամոնտաժելու հարցը՝ հարաբերությունների կարգավորման նախապայման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եթե «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը չապամոնտաժվի, ապա բացի օդային տարածքը փակելուց՝ Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն «Երևանը ցույց է տվել իր ոչ անկեղծ լինելն ու հուշարձան տեղադրել»։

«Արձանի տեղադրումը մեզ համար անընդունելի է։ Նրանք ասում են, որ այն տեղադրվել է քաղաքային իշխանության որոշմամբ, և չեն կարող այդ հարցին խառնվել։ Մենք էլ նրանց ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացնեք այն»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հայտարարել է, որ այդ թեմայով ուղերձներ են փոխանցվել հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով։

Չավուշօղլուի այս հայտարարությունը հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է էմոցիոնալ ֆոնի վրա, և սխալ որոշում է։

«Եթե Դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել էր Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց՝ Հայաստանը Թուրքիայից պաշտոնական գրություն չի ստացել, բայց Հայաստանի դիրքորոշումն այն է, ինչ հայտարարել է Փաշինյանը։

Անկարայում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, իսկ արձանի տեղադրման որոշումը կայացրել է քաղաքային իշխանությունը։ ԱԳՆ-ն հուշարձանի տեղադրման վերաբերյալ այլ դիրքորոշում ուներ 2021 թվականին։

Հուշակոթողի կառուցման նախաձեռնողներից Արտյոմ Երկանյանը, որը «Նեմեսիս» գործողության մասնակիցներից Արամ Երկանյանի ժառանգն է, հիշում է, որ ԱԳՆ-ն երկու անգամ դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն հուշարձանը տեղադրվել է ոչ պետական ֆինանսավորմամբ։

«Ես առայժմ չեմ նկատել որևէ քայլ, որը վկայում է այն մասին, որ իշխանությունները լրջորեն քննարկում են արձանն ապամոնտաժելու հնարավորությունը, մանավանդ, որ իշխանությունները չէ, որ նման լիազորություն ունեն։ Հույս ունեմ, որ վարչապետի խոսքերը նպատակ ունեին նվազեցնելու Թուրքիայի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը»,- ասում է Արտյոմ Երկանյանը։

Նա հույս ունի, որ հուշակոթողը չի հեռացվի, հակառակ դեպքում, ասում է՝ բողոքի ակցիաներն անխուսափելի կլինեն։ Ըստ օրենքի՝ Երևանում հուշարձան տեղադրելու համար Կառավարությունից թույլտվություն, կարծիք կամ եզրակացություն հարկավոր չէ։ Հիմա էլ, եթե այդպիսի հարց բարձրացվի, «Նեմեսիս» գործողության հերոսներին կամ «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված աղբյուր-հուշակոթողի ապամոնտաժման լիազորություն միայն ավագանին ունի, ինչպես ընդունել է տեղադրման որոշումը։

Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, որը 2021-ին նախագծին կողմ քվեարկած ավագանու անդամներից է, ասում է, որ իրենց խմբակցությունում հուշակոթողի ապամոնտաժման հարց չի քննարկվել։

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը չպիտի խառնվի մեր ներքին հարցերին․ ինչ, որտեղ, ինչ ձևաչաձով՝ մեր որոշումն է։ Իրենց, հնարավոր է, դուր գա կամ չգա, բայց չունեն իրավունք պահանջներ ներկայացնելու»,- ասաց ավագանու անդամը։

Եթե այդպիսի հարց ընդգրկվի ավագանու նիստի օրակարգ, Սարգսյանը դեմ կքվեարկի։ Բայց եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, հուշակոթողը կապամոնտաժվի։

Հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելուց հետո Թուրքիան միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին էր թույլատրել մեկնել Անկարա՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար։ Թուրքիայի օդը փակ է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան