Արման Հովհաննիսյանի և Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրները։ Արդարադատության նախարարությունից տեղեկությունը չեն մեկնաբանում՝ հղում կատարելով Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածին, համաձայն որի՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը։

Կարգապահական վարույթներն առնչվում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածն արձանագրող որոշումներին։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով միայն Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, որը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ տվյալ գործով ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից հաղորդագրություն տարածելը վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չէ, հետևաբար՝ դրա օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր չէ ստուգել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանի կայացրած այս դատական ակտից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն Արման Հովհաննիսյանի և Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով․ վարույթները, փաստորեն, ԲԴԽ չեն ուղարկվել, կարճվել են։

Արաքս Մամուլյան