Չինաստանի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանի Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ «խաղաղության բանակցություններին նպաստելու համար»։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պեկինը խոստացել էր ուղարկել իր ներկայացուցչին «բոլոր կողմերի հետ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ խորը հաղորդակցության համար»՝ ապրիլի վերջին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցից հետո։ Դա երկու առաջնորդների առաջին խոսակցությունն էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր։

Մարտին էլ Մոսկվայում Սի Ցզինպինը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Դեռևս փետրվարից Չինաստանն առաջ է տանում իր 12 կետանոց խաղաղության ծրագիրը Ուկրաինայի համար, որոնց թվում են կրակի դադարեցումը, բանակցությունների սկսումը, միակողմանի պատժամիջոցների վերացումը։ Ե՛վ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Կիևը հայտարարել են, որ Չինաստանի նախաձեռնությանը վերաբերվում են որպես դիրքորոշման, բայց ոչ որպես կարգավորման իրական պլանի կամ կողմերի միջև բանակցությունների առաջարկի։

Արևմտյան երկրները գտնում են, որ Չինաստանի խաղաղության նախաձեռնությունները Կիևի համար պատերազմից դուրս գալու որոշակի ճանապարհ չեն պարունակում, նաև կարող են օգտագործվել Պուտինի կողմից զինադադարի հաստատման համար, որի արդյունքում ռուսական զորքերը կպահպանեն ուկրաինական օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունը։

Էմմա Չոբանյան