Ֆրանսիան կարող է, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառել Իրանի և Թուրքիայի նկատմամբ՝ Իրաքի և Քուրդիստանի տարածքի վրա կրկնակի հարձակումների համար։ Այս մասին քրդական Rudaw-ին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նշենք, որ Ամմանը հյուրընկալել է Համագործակցության և գործընկերության երկրորդ համաժողովը, որին մասնակցել են տարածաշրջանային և միջազգային առաջնորդներ ու ներկայացուցիչներ՝ քննարկելու մերձավորարևելյան տարածաշրջանի, հատկապես՝ Իրաքի անվտանգության …

