Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով կալանավորվածների թիվը հասել է 279-ի, գրում է Bianet-ը։ Նշվում է, որ կալանավորվածներից 99-ը կապալառուներ են, 149-ը՝ շենքերի հսկողության աշխատակիցներ, 13-ը՝ շինությունների սեփականատերեր, 18-ը՝ շենքերի ապօրինի փոփոխություններ կատարողները: Բացի այդ, 250 անձի կալանավորման և 95 անձի ձերբակալման որոշումներ կան։ Հաղորդվում է, որ երկու հոգի դեռևս բանտարկված է, 50 կասկածյալ …

