Թուրքիայում ընտրություններից առաջ քուրդ ընտրողները երազում են «առանց խտրականության» երկրի մասին

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Մինչ Թուրքիան պատրաստվում է մայիսի 14-ին նախանշված ընտրություններին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի միջև ընտրություն կատարելու համար, Թուրքիայի 15-ից 20 միլիոն քուրդ ընտրողները կարող են առանցքային դերակատարում ունենալ ընտրությունների ելքի հարցում, գրում է France 24-ը։

«Ես քուրդ եմ և ալևի, խտրականության եմ ենթարկվում այս երկակի ինքնության պատճառով»,- լրատվականի հետ զրույցում ասել է 23-ամյա ուսանող Էմրեն։

Նա ծնվել և մեծացել է Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ քաղաքում՝ հիմնականում քրդերով և ալևիներով բնակեցված: Նրա ընտանիքը փետրվարի 6-ի գիշերը երկրաշարժի հետևանքով կորցրել է ամեն ինչ։

«Ես տեսա, որ շատ մարդիկ են մահացել առաջին երկու-երեք օրվա ընթացքում օգնության բացակայության պատճառով։ Սա քրդական և ալևիական փողոց է։ Տներն ավերվեցին, բայց մենք չստացանք նույնքան օգնություն, որքան մյուս փողոցները, որոնք իրականում ավելի քիչ վնասված էին»,- պատմել է Էմրեն՝ նշելով, որ ընտրություններին անպայման մասնակցելու է։

«Ես պատրաստվում եմ քվեարկել, նույնիսկ եթե ստիպված լինեմ գնալ այլ քաղաք դրա համար։ Ամբողջ երկիրը պատրաստվում է քվեարկել, քանի որ իշխանությունը պետք է փոխվի։ Մեզ խլացրել են, մեր խոսքի ազատությունն իսկապես բավականին կաշկանդված է: Ես կորցնելու ոչինչ չունեմ, և ես չեմ վախենում բարձրաձայնել»,- ասել է նա։

75-ամյա քուրդ ալևի Այշե Վարոսեն նույնպես ցանկանում է խախտել լռությունը, թեև կաթվածը մասամբ խեղել է նրան:

«Իհարկե՝ գնալու եմ քվեարկելու։ Ես քվեարկելու եմ քուրդ ժողովրդի օգտին՝ հեղափոխության օգտին»,- ասել է նա։

Վարոսեն քվեարկելու է Թուրքիայի քրդական կուսակցության՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) օգտին, որը խորհրդարանական ընտրություններում մասնակցում է որպես Կանաչների ձախ կուսակցություն։ Նախագահի թեկնածուներից էլ ընտրելու է Քեմալ Քըլըչդարօղլուին։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայում 15-ից 20 միլիոն քուրդ կա: Դա էլ նրանց դարձնում է վճռորոշ ակտիվ ընդդիմության համար, որը ցանկանում է վերջ տալ Էրդողանի՝ երկու տասնամյակ տևող իշխանությանը։

«Քրդերը բավականին շատ բան էին սպասում Էրդողանի նախագահությունից, հատկապես 2000-ականների սկզբին սկսված բանակցություններից՝ որպես բարեփոխումների մաս, որոնք Թուրքիան պետք է կատարեր որպես ԵՄ-ին անդամակցության գործընթացի մաս»,- ասել է Ստամբուլի Անատոլիայի հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի ասոցացված գիտաշխատող Ջումա Չիչեքը։

«Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ որտեղից եմ, ասում եմ, որ քուրդ եմ, և ինձ տարբեր կերպ են նայում։ Նրանք մի տեսակ փակվում են, դա խնդիր է իրենց համար»,- նշել է Մարդինից 37-ամյա Դիլբերը, որն ատամնաբույժի օգնական է։

Նա այժմ Ադայանում է ապրում և լրատվամիջոցին պատմել է, որ ուզում է ապրել առանց խտրականության և լինել ազատ քուրդ կին։

Չիչեքն էլ ասել է, որ եթե Քըլըչդաչօղլուն հաղթի, կվերածնի քրդական ինքնության շուրջ երկխոսությունը։

«Քըլըչդարօղլուն իսկապես ուշագրավ բան չի ասում քրդական հարցի վերաբերյալ՝ բացի նրանից, որ առաջարկում է ընդլայնել քաղաքական տարածքը և ամրապնդել նրանց իրավունքները»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե ընդդիմադիր դաշինքը հաղթի, ապա նրանց պետք է, որ քրդական HDP-ն տա նրանց խորհրդարանական մեծամասնությունը, որպեսզի նրանք կարողանան փոխել իրավական և քաղաքական համակարգը, և այդ քննարկումները կարող են ստեղծել խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման հնարավորություն։

Էմմա Չոբանյան