Երևանի նոր բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ծրագիր է մշակվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերջին տարիներին Երևանում իրականացվող խոշորամաշտաբ կառուցապատմամբ պայմանավորված գազասպառման ծավալները կտրուկ աճել են։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղեկատվության համաձայն մայրաքաղաքը սնող գազաբաշխիչ կայանների և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ «Երևան քաղաքը գազամատակարարաման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» օրենքի նախագիծը այսօր դրվել է e-draft հարթակում։ Այն մշակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևանում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։

Նախագծում գրված է, որ մշակող մարմինը, համագործակցելով քաղաքապետարանի և այլ համայնքների ղեկավարների հետ, պետք է ապահովի անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերումը, անհրաժեշտությունից ելնելով, կառավարությանը ներկայացնի հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ։

Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։
Նախագծում նաև պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նմանաբնույթ այլ ծախսերը:

Նախ դիտարկվելու է նախագծի փուլային իրականացման հնարավորությունը, ապա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները իրականացվելու են հետևյալ կերպ.
1-ին փուլ՝ Երևանի հյուսիսարևելյան հատվածը,
2-րդ փուլ՝ Երևանի հարավարևմտյան հատվածը,
3-րդ փուլ՝ Երևանի հարավային հատվածը,
4-րդ փուլ՝ Երևանի արևելյան հատվածը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այն հնարավորություն կտա կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։

Նշվում է, որ աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում: Առաջարկվող ծրագրերով գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած 490 օբյեկտներ ընդհանուր շուրջ 491500 խմ/ժ սպառմամբ։ Բացի այդ, նոր ենթակառուցվածքները նախատեսում են նաև շուրջ 20% լրացուցիչ հզորություններ։ Այսինքն, միացվող օբյեկտների հզորությունը կարող է հասնել մինչև 589800 խմ/ժ։

Անի Թամրազյան