23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ
Քաղաքականություն
11.05.2023 | 23:10
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր Սոթքում վիրավորված 4 զինծառայողիներից երկուսին Վարդենիսի հոսպիտալից տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալ: