«Նա ծառայում է հայերին, նրա ընտրվելն աղետ կլինի Թուրքիայի համար»․ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները շարունակում են Քըլըչդարօղլուի դեմ արշավը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ադրբեջանի պետական շրջանակներն ու քարոզչական լրատվամիջոցները շարունակում են Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ արշավը, որը սկսվել է դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկի պահից։

Մասնավորապես, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները շարունակում են բողոքել Քըլըչդարօղլուի ներկայացրած «թուրքական ճանապարհի» դեմ, որը շրջանցում է Ադրբեջանը։ Պատգամավոր Ֆազայիլ Աղամլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ բացահայտվել է «նրա տհաճ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ»։

«Ամբողջ աշխարհն արժևորում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը, Եվրոպան և Ասիան, անցնելով Զանգեզուրով և գնալով Եվրոպա Թուրքիայի տարածքով։ Նրանք արժևորում են նման երթուղին՝ Չինաստանից եվրոպական երկրներ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում մենք շատ ենք գնահատում, միշտ իր դրական կարծիքն է արտահայտել՝ բարձր գնահատելով այս նախագիծը։ Քըլըչդարօղլուն իր հայտարարության մեջ նշել է, որ «Մետաքսի նոր ճանապարհն» անցնելու է թուրքական նահանգներով և Իրանի տարածքով հասնելու է Եվրոպա, սա աննորմալ հայտարարություն է։ Սա նաև Ադրբեջանի նկատմամբ Քըլըչդարօղլուի բացասական վերաբերմունքի հստակ արտահայտությունն է»,- հայտարարել է Աղամլին։

Նա նշել է, որ, իբր, ադրբեջանական ժողովրդի հանդեպ սերն ու համակրանքը, հատկապես՝ Էրդողանի կողմից, Քըլըչդարօղլուի մոտ «խանդ են առաջացրել»։

«Ադրբեջանը շրջանցող նման կարծիք հնչեցնելը ցույց է տալիս, որ դա ծառայում է հայերի շահերին։ Եզրակացությունն այն է, որ նա հայերի հետ է։ Նման անձի նախագահ ընտրելը մեծ աղետ կլիներ Թուրքիայի և տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ թուրք ժողովուրդը ցույց կտա իր իմաստությունը։ Էրդողանի հաղթանակից հետո պարոն նախագահի տարածված կարծիքը Փաշինյանի մասին՝ «Նոլդու (ինչ եղավ՝) Փաշինյան», հիմա կասենք «Նոլդու, Քըլըչդարօղլու»։ Մենք կասենք, որ դուք Իրանից նոր ճանապարհ էիք կառուցում՝ շրջանցելով Ադրբեջանը»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Մեկ այլ պատգամավոր՝ Էլնուր Ալլահվերդիևն էլ հայտարարել է, թե կան ուժեր, որոնք փորձում են խեղաթյուրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։

«Այս օրերին Թուրքիայում ընդդիմադիր թեկնածուն ասել է, որ Ադրբեջանը բարձր հարկ է գանձում Թուրքիայից եկող բեռնատարների համար, բայց, միևնույն ժամանակ, այդ հարկը չի պահանջվում որևէ այլ երկրի բեռնատարների համար։ Իհարկե, սա ճիշտ տեղեկություն չէ։ Նրա առաջարկած «Մետաքսի ճանապարհի» հիմնական հատվածն անցնում է Իրանի տարածքով, որը բացահայտ օգնում է մեր թշնամի Հայաստանին»,- ասել է Ալլահվերդիևը։

Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն սոցցանցերի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։ Նա նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։

«Այս նախագիծը դեպի ծով ելք չունեցող Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիացնի թուրքական նավահանգիստներին։ Թուրքիան կդառնա թյուրքական աշխարհի ծովային դարպասը»,- ասել էր Քըլըչդարօղլուն։

Այս նախագիծն էլ առաջացրել է Բաքվի զայրույթը, քանի որ դրանում Ադրբեջանը ներառված չէ։ Սա է՛լ ավելի է բորբոքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի ընդդիմության դեմ իրականացվող արշավը։ Սրան  միացել է նաև անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա և հայտնել ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին։ Սրա հետևանքով թուրքական հասարակությունում առկա է դժգոհություն, որ պաշտոնական Բաքուն խառնվում է Թուրքիայի ներքին գործերին։

Բացի այդ, Ալիևն օրերս արձագանքել էր նաև Քըլըչդարօղլուի նախագծին՝ նշելով, որ «կան մարդիկ, որոնք փորձում են Ադրբեջանը դուրս թողնել այդ ռազմավարական նախագծից, սակայն դրան վիճակված չէ իրականություն դառնալ»։

Էմմա Չոբանյան