Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Գերմանիայի մասնակցությունը Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին։ Հանդիպմանն ընդառաջ՝ այս մասին հայտարարում է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում: Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը: Եվ այս առումով մենք նախատեսել ենք նաև հանդիպումներ, խոսքը նաև Քիշնևում հունիսի 1-ին Եվրոպական համայնքի գագաթնաժողովի մասին է: Այստեղ Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է նաև միտվածություն բավական նշանակալի արդյունքների ապահովմանը»,- հավելեց նա։

Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններին նվիրված՝ «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գրքի շնորհանդեսին ունեցած ելույթում դեսպանը խոսեց նաև Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերություններից, ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգացել են, ընդլայնվել, քաղաքական երկխոսությունը շարունակվում է: Սերտ կապեր են ձևավորված գերմանական Բունդեսթագի և Հայաստանի ԱԺ-ի միջև:

Դեսպան Ռիխտերը կարևորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այս տարվա այցը Բեռլին:

«Շատ արգասաբեր քննարկումներ են ունեցել, ինչը, վստահաբար, անդրադարձել է մեր երկրների համագործակցության պոտենցիալի վրա, ընդգծել ենք համագործակցության ընդլայնման ուղղությունները: Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության ուղղություններից են տեխնիկական ու ֆինանսական համագործակցությունները: Եվ այստեղ Գերմանիան տարիներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին»,- ասաց Վիկտոր Ռիխտերը:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Գերմանիան ակտիվ համագործակցել են նաև մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում, իսկ համագործակցության բեկումնային կետերից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Վիկտոր Ռիխտերի գնահատմամբ՝ այդ փաստը նպաստել է նաև նման հանցագործության կանխման գործընթացին ամբողջ աշխարհում:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը շատ հանձնառու կերպով իրականացնում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ կարծում եմ, որ ՀՀ կառավարության ներկայիս ծրագիրը լավ հարթակ ու շրջանակ է՝ բարեփոխումները նաև ապագայում ակտիվորեն շարունակելու համար»,- հավելեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

Շողիկ Գալստյան