Լեհաստանի Սենատը պաշտպանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Մայիսի 12-ին Լեհաստանի Սենատը միաձայն բանաձև է ընդունել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու մասին, փոխանցում է korrespondent-ը։

«Մեկ տարվա սարսափելի պատերազմից հետո մենք գիտենք, որ Ուկրաինան, դիմակայելով Ռուսաստանին, պաշտպանում է Եվրոպան և հանդիսանում է մայրցամաքը Արևելքի ագրեսիայից պաշտպանող առանցքային օղակ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Ուկրաինան ունի «մայրցամաքի ամենաուժեղ բանակը՝ արտասովոր մարտական փորձով» և արագորեն անցնում է ՆԱՏՕ-ի տեխնիկայի։

Բանաձևում նշվում է, որ Վիլնյուսում դաշինքի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան պետք է ստանա «շատ ավելին, քան բաց դռների քաղաքականության վերաբերյալ նախնական հայտարարություններում»։ Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է դառնա նաև դաշինքին լիիրավ անդամակցության՝ Կիևի նախապատրաստման կարևոր փուլ։

Լեհաստանի Սենատը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է քաղաքական որոշում լինի, ինչպես Ֆինլանդիայի և Շվեդիայի դեպքում, և կոչ է անում «նմանատիպ արտակարգ ընթացակարգ» կիրառել երկրի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։ Ուկրաինան ակնկալում է միանալու «հստակ ազդանշան» ստանալ։

Տաթև Ֆռանգյան