ԱՄՆ-ը չեղարկել է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մայիսի 12-ին ԱՄՆ-ը հանել է օդային ճանապարհով երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման պահանջը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հայտարարում ենք, որ վարչակազմը մայիսի 11-ից հետո կդադարեցնի դաշնային աշխատակիցների, դաշնային գերատեսչությունների և միջազգային օդային ճանապարհորդների համար COVID-19-ի պատվաստման պարտադիր պահանջը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

2021 թվականի նոյեմբերից ԱՄՆ իշխանությունները երկիր մուտք գործող օտարերկրացիներից պահանջել են  ներկայացնել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստումների ապացույցներ։ Ընդ որում, ընդունվել են միայն ԱՄՆ բժշկական կարգավորող մարմնի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումների վկայականները։

Մայիսի 11-ին Միացյալ Նահանգներում պաշտոնապես ավարտվեց առողջապահության ոլորտում արտակարգ դրությունը՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի հետ։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 5-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ COVID-19-ն այլևս միջազգային առողջապահական արտակարգ իրավիճակի պատճառ չէ։ Այնուամենայնիվ, ԱՀԿ անդամ երկրներին խորհուրդ է տրվում մինչև 2025 թվականի վերջը շարունակել հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում ժամանակավոր հրահանգներին։

Տաթև Ֆռանգյան