Կիևյան կամուրջը երեկ ամբողջովին փակվեց երթևեկության համար։ Այն փակ կմնա շուրջ 2,5 ամիս՝ հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների պատճառով։ Կամրջի փակման պատճառով հարակից փողոցներում ժամանակավոր փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես, Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում սահմանվել են երթևեկության նոր կանոններ՝ Հալաբյան փողոցով երթևեկելիս՝ 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներից թույլատրվում է միայն աջ շրջադարձ, իսկ 4-րդ գոտուց՝ ուղիղ և …

