Բրյուսելը կարող է երաշխավորել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել այս տարվա աշնանը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Նրա խոսքով՝ կարգավիճակ ստանալու համար Թբիլիսին պետք է համապատասխանի ԵՄ բոլոր պահանջներին։ «Եվրահանձնաժողովն այս տարվա աշնանը կներկայացնի Վրաստանի կողմից այս առաջնահերթությունների կատարման գնահատականը (Եվրահանձնաժողովի առաջարկած պայմանները) և հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի …

