Եվրոպայում գործում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձկաններ, որոնք տարիներ շարունակ ծեծում ու ահաբեկում են Ալիևի քննադատներին․ հետաքննություն

Լուրեր

24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական երկրներում գործում են վարձկանների բրիգադներ, որոնք երկար տարիներ ծեծում, խեղում ու վախեցնում են Բաքվի ադրբեջանցի քննադատներին, որոնց ժամանակին փախել են Ադրբեջանից։ Նրանց անվանում են «վերանորոգողներ», որոնց ղեկավարում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Մեկ «վերանորոգման» արժեքը  60,000 եվրո է։ Նպատակը պարզ է՝ լռեցնել Ադրբեջանի իշխանությունների քննադատներին, որպեսզի նրանք չփչացնեն երկրի ու նրա ղեկավար Իլհամ Ալիևի իմիջը Եվրոպայում։ Այս մասին ասվում է NEWSROOM IN-ի հետաքննության մեջ։

Լրատվամիջոցի լրագրողներից մեկին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի քաղաքացի Ռամազան Յամանը գտնվում է լիտվական Պաբրադի միգրացիոն կենտրոնում։ Նա պնդել է, որ ունի ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներգրավվածությունը երկար տարիներ Եվրոպայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների ծեծի և նրանց դեմ հարձակումների գործում։ Յամանի խոսքով՝ ինքը տեղեկություն է տրամադրել Լիտվայի հետախուզական ծառայություններին և ապաստան խնդրել Լիտվայում, սակայն Լիտվայի դատարանն ի վերջո որոշել է, որ նա պետք է ուղարկվի իր հայրենիք, որի իշխանությունների դեմ նա ցուցմունք է տվել Շվեդիայում և Լիտվայում։

Լրագրողների առաջին խումբը Յամանի հետ հանդիպել է Պաբրադում։ Ավելի ուշ լրագրողներին միացել են գործընկերներ նաև այլ երկրներից։

Ով է Ռամազան Յամանը

Ինչպես Ադրբեջանում ապրող շատ երիտասարդներ՝ նա էլ դպրոցից հետո գնացել է բանակ՝ ծառայելու։ Նա հայտնվել է հատուկ նշանակության ջոկատում, ծառայել, ապա զորացրվել։ Քաղաքացիական կյանքում նա զբաղվել է բիզնեսով: Որոշ ժամանակ ապրել է Մոսկվայում, որտեղ Սավելևսկի շուկայում էլեկտրոնիկայի խանութ է ունեցել, այնուհետև տեղափոխվել է Ստամբուլ։ Թուրքիայում Ռամազանն աշխատել է որպես թարգմանիչ. նա փաստաթղթեր է թարգմանել միգրանտների հետ աշխատող անհատների և ընկերությունների համար։ Ստամբուլում նա ապրել է, այսպես կոչված, ներգաղթյալների տարածքներում։

Բայց նրա կյանքը կտրուկ փոխվել է, երբ 2019 թվականին Ադրբեջանի հետախուզական ծառայությունները նրան հրավիրել են համագործակցելու միջազգային ահաբեկիչների դեմ պայքարում, որոնք կարող էին սպառնալ  երկրի անվտանգությանը։

«Խնդրում եմ՝ նայեք, պատահաբար ճանաչո՞ւմ եք այս մարդուն…»,- համագործակցությունը սկսվել է այսպիսի անմեղ խնդրանքներով:

Հայտնի չէ, նա կոնկրետ ինչ գործողությունների է մասնակցել Յամանը։ Սակայն 2021 թվականին Ադրբեջանի նույն հատուկ ծառայությունները կրկին փորձել են արմատապես փոխել նրա ճակատագիրը։ Յամանին կանչել են մտնելու «բրիգադիրների» ցանց, որն Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով «վերանորոգել է» լրագրողների, հասարակական գործիչների և բլոգերների, որոնք ընդդիմանում և քննադատում են երկրի իշխանություններին՝ փախչելով Եվրոպա և Միացյալ Նահանգներ:

Երբ Յամանն իմացել է՝ ինչ են առաջարկում, իր խոսքով՝ մերժել է։ Բայց այդ խոսակցությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի ոստիկանությունը Յամանին հայտնել է, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ինչ-որ մեկը Յամանի դեմ ծեծի մասին հաղորդում է ներկայացրել։ Երբ նա սկսել է պահանջել արդար ոստիկանական հետաքննություն, հասկացրել են, որ դա որոշակի առումով վրեժ է՝ համագործակցությունից հրաժարվելու համար։

«Հետախուզական ծառայությունները միայն տարբերակներ ունեն՝ առաջարկ և ահաբեկում։ Նրանք ինձ առաջարկ արեցին, որը չէի կարող մերժել»,- ասում է Ռամազանը:

Արդյունքում նա համաձայնվել է մեկնել Եվրոպա՝ «վերանորոգման աշխատանքների»։ Ինքը՝ Յամանը պնդում է, որ գնացել է եվրոպական երկրներում ադրբեջանական հետախուզական ծառայությունների անօրինական գործողությունների մասին հնարավորինս շատ ապացույցներ հավաքելու մտադրությամբ։

Նա նաև պնդում է, որ ինքը ծեծին չի մասնակցել, և անձամբ զանգահարել ու զգուշացրել է մի շարք բլոգերների, որոնց ադրբեջանական հատուկ ծառայությունները ցանկանում էին «վերանորոգել»։ Նրանց մասին տեղեկությունը Յամանին փոխանցել է նրա համակարգողը՝ «Հորեղբայր» ծածկանունով։ Այս անվան տակ, ըստ Յամանի, թաքնվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների գնդապետ Վուգար Մուխտարովը։

«Վերանորոգողների բրիգադներ»

«Վերանորոգող աշխատողների» բրիգադները գործում են մեծ մասշտաբով՝ Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Վրաստան: Վերահսկողությունը և կանխիկ վճարումը կատարվել է Ադրբեջանից։ Յամանը նշել է միայն մեկ դրվագ, որին ինքը հանդիպել է. կանխիկ գումար՝ որպես կանխավճար «վերանորոգման աշխատանքներից» մեկի համար՝ Լիտվայում բերել մի անձի։ Լիտվայում Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցները հետևել են գումարների փոխանցման գործընթացին։

Նա նաև պատմել է, որ, իր գնահատմամբ, Եվրոպայում երեք տարբեր կառույցներից 3 խումբ է աշխատում տարբեր համակարգերից՝ Օրխան Սուլթանովից (Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար), պետական նավթագազային SOCAR ընկերությունից և Ալի Նագիևից (Պետանվտանգության ծառայության ղեկավար)։ Մեկ «վերանորոգման» համար վճարել են մինչև 60,000 եվրո։

Վարձկան բրիգադների կազմավորման սխեման

Յամանի խոսքով՝ եղել է մի քանի սխեմա՝ «կրիմինալի միջոցով, կառավարության հսկողության տակ, «Սիրիա ավազակախմբերի մուտքի հետ կապված խնդիրների պատճառով Թուրքիայում անօրինական բնակվողին հավաքագրելու փորձ», «միջնորդների միջոցով եվրոպացի կրիմինալին հասնելու փորձ» (շեշտը դրված է բոսնիացիների, քրդերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ կապված քրդերի վրա)։

Զոհի բնակության վայրի հասցեն և մեքենայի համարը տրվում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության համակարգողի կողմից։

Հարցին՝ արդյո՞ք վարձկանները կապ ունեն եվրոպական երկրների մաֆիաների հետ, նա պատասխանել է, որ «եվրոպական մաֆիաների մեջ կապեր են փնտրում, որ այդ գործն անեն ու հետքերն Ադրբեջան չտանեն»։

Ըստ նրա՝ նա խաղից դուրս է եկել՝ նույնիսկ չմտած, թեպետ ցույց է տվել իր «աշխատանքը»։

Օրհան Աղաևի գործը

2022 թվականի նոյեմբերի 21-ին Բեռլինում ադրբեջանցի բլոգեր Օրհան Աղաևը երեք անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել իր տան մոտ։ Նա վնասվածքներով հոսպիտալացվել է։ Հարձակվողները խոսել են ադրբեջաներեն։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել կեսօրին մոտ, երբ նա տանից դուրս է եկել՝ աղբը թափելու։ Օրհանի կնոջ կողմից նկարահանված տեսանյութից NEWSROOM IN-ի մասնագետները կարողացել են պարզել, որ հարձակման մասնակիցներից մեկը տեսանյութ է պատրաստում։ Սա սովորաբար արվում է հաճախորդին աշխատանքի ավարտը հաստատելու համար: Ռամազանն ապացույցներ է ներկայացրել, որ այս հարձակման կազմակերպման հետևում կարող է կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայությունների կոնկրետ ներկայացուցիչ։ Ծեծված Օրհանին հսկելու մասին, նամակագրությունից բացի, նա տրամադրել է մի տեսանյութ, որը նկարահանել է հարձակման մասնակիցը մոտ տարածությունից։ Նրա խոսքով՝ տեսանյութը Յամանին ուղարկել է նրա համակարգողը՝ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության գնդապետ Վուգար Մուխտարովը։

Ռամազանը հավաքել է ապացույցներն ու դրանք հանձնել շվեդական իշխանություններին՝ ապաստան խնդրելով։ Ռամազանի խոսքով՝ Եվրոպայում ընդդիմությանը հետապնդող թիմերի համակարգումը, հավանաբար, տեղի է ունեցել Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատնից։ Հենց այնտեղ է, որ մի քանի անգամ եկել է այդ գործողությունների գլխավոր «վարպետը»՝ «Հորեղբայրը»՝ Բաքվից։

Անդրադառնալով Դուբլինի կանոնակարգին՝ շվեդական կողմը Յամանին ուղարկել է Լիտվայում ապաստան խնդրելու, քանի որ վիզան, որով Ռամազանը գտնվում էր ԵՄ-ում, լիտվական է եղել։

Յամանը եկել է Լիտվա։ Նրան տեղավորել են Պաբրադում գտնվող միգրացիոն կենտրոնում։ Հետաքրքիր է այն, որ այդ պահին Բաքվից նրա գործատուները դեռ չեն իմացել, որ նա դուրս է եկել խաղից։ Նրան շարունակել են տեղեկություններ տրամադրել, նույնիսկ միջնորդների միջոցով գումար են բերել Վիլնյուս։ Յամանն այս հանդիպման կադրերը փոխանցել է մի խումբ հետաքննող լրագրողների, ինչպես նաև Լիտվայի հետախուզական և միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներին։ Լիտվայի հատուկ ծառայությունները սկզբում հետաքրքրություն են ցուցաբերել, սակայն որոշ ժամանակ անց Պաբրադում գտնվող միգրացիոն կենտրոնում նրանց ներկայացուցիչը եկել ու ասել է, որ Լիտվան չի ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Դրանից հետո դատարանը նրան Ադրբեջան արտաքսելու որոշում է կայացրել։ Յամանի փաստաբանները բողոքարկելու են վճիռը։

Յամանը նշել է, որ եթե իրեն հետ ուղարկեն Ադրբեջան, ապա «հանցագործությունները թաքցնելու համար պարզապես կսպանեն»։

Էմմա Չոբանյան