Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Այս մասին Մխիթարյանը պատմել է իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում։

«Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։

Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։

Մխիթարյանը խոսել է նաև իր երիտասարդ մնալու գաղտնիքի մասին, քանի որ նա այժմ թիմի տարիքով ավագ խաղացողներից է։

«Ամեն ինչ չեմ բացահայտի. փորձում եմ լավ քնել, ճիշտ սնվել՝ խուսափելով գլյուտենից, շաքարից, լակտոզայից՝ մեր սննդաբան Պինչելլայի խորհրդով։ Կա նաև գլխավոր կողմը՝ լավ մարզվելը»,- նշել է նա։