Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդներ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը …

