Ուսանողներին՝ զեղչ, թվային գրադարաններ, Կոնդի պահպանում․ կրթամշակութայինը՝ նախընտրական ծրագրերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգում, թվայնացված գրադարանների գործարկում, պատմամշակութային Երևանի վերականգնում, «Հին Երևան նախագծի» ավարտ․ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում այսպիսի խոստումների կարելի է հանդիպել։

Factor TV-ն ուսումնասիրել է նախընտրական ծրագրերում կրթական և մշակութային բաղադրիչները։

Նախ՝ ուշագրավ է, որ 14 քաղաքական ուժերից 8-ն առհասարակ նախընտրական ծրագրեր չեն ներկայացրել, իսկ ներկայացրածներից ոչ բոլորն են անդրադարձել կրթության և մշակույթի ոլորտներին։ Օրինակ՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերում մշակույթի ոլորտին անդրադարձ ընդհանրապես չկա։ Եվ, առհասարակ, մշակութային կյանքին առնչվող հարցերը նախընտրական ծրագրերի վերջին գլուխներում և կետերում են։

Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանն այն համոզման է, որ քաղաքական ուժերից շատերը պարզապես չեն գիտակցում մշակույթի կարևորությունն ու դերը քաղաքային կյանքում։ Արվեստաբանի համար ուտոպիստական և վերացական են հնչում, օրինակ, «Արդար Հայաստան» կուսակցության ծրագիրը՝ Երևանում որևէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձևախեղումը բացառելու հետ կապված, «Քաղաքացիական պայմանագրի» ծրագիրը՝ մշակութային ժառանգության պահպանումը շարունակաբար իրականացնելու, «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը՝ հին և պատմամշակութային Երևանի վերականգնման հետ կապված, ինչպես նաև «Հանրային ձայն» կուսակցության ծրագիրը՝ պատմամշակութային հաստատությունների ինվենտարիզացիայի և գույքի վերահսկման հետ կապված։

«Արդեն շատ ենք ուշացել, դա ծիծաղելի տող է, թող քայլ առ քայլ ներկայացնեն՝ ինչպես է դա արվելու և որ մասնագետներն են իրականացնելու, այսօր մենք մասնագետների պակաս ունենք, իսկ ոչ մանսագետներն ավելի են փչացնում այն, ինչ կա»,- նշում է նա։

Իսկ մշակութային ոլորտի ի՞նչ հիմնահարցեր են իրենց ծրագրերում առաջ քաշել քաղաքական ուժերը։

Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շեշտը դրել է մշակութային հաստատությունների հիմնանորոգման, համայնքապատկան գրադարաններում էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու, թանգարանների հավաքածուները վիրտուալ իրականության տեխնոլոգիայի միջոցով հասանելի դարձնելու վրա։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում է հանրային վայրերում երաժիշտների գործունեության կանոնակարգում, մայրաքաղաքի մշակութային կյանքում երիտասարդների դերի բարձրացում։

«Ապրելու երկիրը» ծրագրում է, օրինակ, Էրեբունի բերդաքաղաքի վերակառուցում, Կոնդ թաղամասի պահպանություն ու վերակառուցում, «Արդար Հայաստանը», ընտրվելու դեպքում, նախատեսում է Երևանի որոշ փողոցներ վերանվանել Հայաստանի և հայ ժողովրդի համար անուրանալի ներդրում ունեցած անձանց անուններով, «Հանրային ձայնը» խոստանում է մշակութային միջոցառումների մասին իրազեկում հեռախոսային հավելվածների կիրառմամբ, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ծրագրում է Երևանի՝ որպես արվեստի քաղաքի համբավի վերականգնում, «Միացյալ Հայաստանն» էլ խոստանում է բոլոր վարչական շրջաններում ժամանցային կենտրոնների և հանրային հանգստի նոր վայրերի ստեղծում։

Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ քաղաքական ուժերը հիմնականում հին մտածողությամբ են առաջնորդվել, անտեսել են ոչ ֆորմալ կրթությունը։

«Աշխարհում կա այդպիսի շարժում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնորդությամբ, կոչվում է «Սովորող քաղաքներ»։ Ես հասկացա, որ մասնակից կուսակցություններից ոչ մեկն այդ մասին չգիտի, մինչդեռ Հայաստանում էլ կան քաղաքներ, որոնք այդ շարժմանն անդամակցել են։ Կուզենայի ծրագրերում տեսնել «Սովորող քաղաքների» կոնցեպտը։ Այսօր քաղաքային իշխանությունը մեծ խնդիր ունի ստեղծելու ոչ ֆորմալ կրթական հարթակներ, հատկապես՝ մեծահասակների համար»,- նշում է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան