Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցություններ անցկացնել այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

«Մենք փոխանցել ենք հաղորդագրությունը, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ այնտեղ կլինեն Թրամփը և Մակրոնը, այսինքն՝ եվրոպացիները՝ գումարած Ամերիկան։ Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է բոլորի համար միասին հանդիպելու։ Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայն էին, բայց Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ բանակցությունների»,- լրագրողներին ասել է Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Reuters-ի՝ ուկրաինացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ Զելենսկին ամերիկացիներին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է G7-ի գագաթնաժողովում բանակցություններ անցկացնելու առաջարկի մասին։ Ուկրաինան նաև ուղղակիորեն հրավեր է ուղարկել իր ռուս գործընկերներին, բայց հստակ պատասխան չի ստացել, ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ, Պուտինին ուղղված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր անձնական բանակցություններ անցկացնել և տեսակետ հայտնել, որ պատերազմը մեծացնում է Ռուսաստանի տնտեսության վրա բեռը։ Ի պատասխան՝ Պուտինը հրապարակավ հայտարարել էր, որ հանդիպման համար որևէ պատճառ չի տեսնում, և որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի համար տնտեսական սպառնալիք չեն ներկայացնում։

Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի