Նեպալում ինքնաթիռը կործանվել է թռիչքուղու վրա, հայտնում է The Kathmandu Post-ը, փոխանցում ՌԻԱ Նովոստին: Դեպքը տեղի է ունեցել Պոխարայի միջազգային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատկանել է Yeti Airlines-ին։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ընդհանուր` 72 հոգի: Օդանավակայանը փակ է, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Վթարի պատճառները հետաքննվում են։