Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, …

