Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի․Շառլ Միշելի խոսնակի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար իրավիճակի ու ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ Միշելը շարունակում է սերտորեն ներգրավված լինել գործընթացում՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի  հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։ Այս առումով  նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2023 թվականի սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Նյու Դելիում G20-ի  գագաթնաժողովի շրջանակներում։

Նշվում է,որ Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխգործակցության աջակցությամբ իրականացվող  ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիությանը ապաշրջափակման համար լուծում մշակելուն:

«Այս համատեքստում մենք նշում ենք այսօր ռուսական մարդասիրական բեռի անցումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք  այս զարգացման հետ կապված բոլոր զգայունությունները. մեր ակնկալիքն է, որ դա խթան կստեղծի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսման համար։ Իրավիճակը տեղում արագորեն վատանում է։ Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվի»,-ասվում է հայտարարության մեջ։

«Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևում։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, նաև աշնանն ու ձմռանը ընդառաջ։ Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Միջազգային Քրեական դատարանի հրամանի ու ընդգծում ենք մեր համոզմունքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության»։

ԵՄ-ն նաև  ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության հետ, ինչպես նաև հաշտեցման ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության  գործընթացի շուրջ։