Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: …

