Այսօր մեր առաքելությունն ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով․ ԱՀ նախագահի պաշտոնակատար

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում։

«Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ:

Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալել այդ հասկացողությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել, որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում:

Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով:

Նաև կա նպատակի, միջոցի հասկացողություն: Ես ուզում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:

Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ և թե´ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած, և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսինն է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ՝ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե´լ Սերգեյի: Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի:

Շնորհավորում եմ»: